Ֆուտբոլիստները չեն հեռանում, երբ ցանկանան, ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ մեկնաբանելով պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ կոլումբացի Խամես Ռոդրիգեսի հեռանալու ցանկության մասին խոսակցությունները:
«Վստահ եմ, որ Ռոնալդուն ու Խամես Ռոդրիգեսը կմնան թիմում: Նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են եւ պատկանում են «Ռեալին»: Իսկ մեր ակումբից խաղացողները չեն հեռանում, երբ ցանկանան: Մենք պետք է համապատասխան լինենք մեր խաղացողների շահերին, բայց առաջնահերթ են «Ռեալի» շահերը»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանական եւ բրիտանական մամուլի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել երկու ֆուտբոլիստներին էլ: Պերեսը հայտարարել էր, որ Ռոնալդուն կհեռանա, եթե նրա համար վճարեն պայմանագրում ամրագրված 1 միլիարդ եվրո տրանսֆերային արժեքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի