19:53 28 հունիսի, 2017Ֆուտբոլիստները չեն հեռանում, երբ ցանկանան, ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ մեկնաբանելով պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ կոլումբացի Խամես Ռոդրիգեսի հեռանալու ցանկության մասին խոսակցությունները:
«Վստահ եմ, որ Ռոնալդուն ու Խամես Ռոդրիգեսը կմնան թիմում: Նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են եւ պատկանում են «Ռեալին»: Իսկ մեր ակումբից խաղացողները չեն հեռանում, երբ ցանկանան: Մենք պետք է համապատասխան լինենք մեր խաղացողների շահերին, բայց առաջնահերթ են «Ռեալի» շահերը»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանական եւ բրիտանական մամուլի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել երկու ֆուտբոլիստներին էլ: Պերեսը հայտարարել էր, որ Ռոնալդուն կհեռանա, եթե նրա համար վճարեն պայմանագրում ամրագրված 1 միլիարդ եվրո տրանսֆերային արժեքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.