16:46  ,  27 հունիսի, 2017

Դոնարումայի ընտանիքը դարպասապահին խորհուրդ է տալիս մնալ «Միլանում»

«Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հրաժարվել իտալական ակումբը լքելու մտքից:

18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան առաջիկայում դարձյալ կբանակցի «Միլանի» ղեկավարության հետ: Դոնարումայի ընտանիքն իր հերթին խաղացողին խորհուրդ է տալիս մնալ հարազատ ակումբում, գրում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ վերջերս դարպասապահը հրաժարվել էր երկարաձգել մինչեւ 2018-ի ամառը նախատեսված պայմանագիրը «Միլանի» հետ՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում