22:16  ,  26 հունիսի, 2017

«Չելսիի» կիսապաշտպանն այս շաբաթ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տեղափոխության հարցով: Մանչեսթերյան ակումբը տրանսֆերի համար կվճարի մոտ 40 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է theguardian.com-ը:

28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կստանա շաբաթական 155 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հուլիսի 9-ին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ:

Սպասվում է, որ Նեմանյա Մատիչը հետագայում կփոխարինի 35-ամյա Մայքլ Քարիկին:

Մատիչի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում