22:16 26 հունիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տեղափոխության հարցով: Մանչեսթերյան ակումբը տրանսֆերի համար կվճարի մոտ 40 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է theguardian.com-ը:
28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կստանա շաբաթական 155 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հուլիսի 9-ին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ:
Սպասվում է, որ Նեմանյա Մատիչը հետագայում կփոխարինի 35-ամյա Մայքլ Քարիկին:
Մատիչի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.