12:38  ,  21 հուլիսի, 2012

Կլինիկական մահ տարած Ֆաբրիս Մուամբան կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցումավազքին

Անգլիայի գավաթի խաղարկությունում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ կլինիկական մահ տարած «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան կմասնակցի Լոնդոնի օլիմպիական ջահի փոխանցումավազքին, հաղորդում է Daily Mail-ը:

24-ամյա ֆուտբոլիստը ջահով կանցինի Ուոլթհեմ Ֆորեստ թաղամասով, որտեղ նա մեծացել է:

Հիշեցնենք, որ Մուամբայի սիրտը դադարել էր աշխատել մարտի 17-ին կայացած ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 6-րդ փուլի խաղում: Հանդիպումը դադարեցվել էր, ֆուտբոլիստը տեղափոխվել էր հիվանդանոց: Մուամբայի սիրտը չէր աշխատել 78 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով