12:38 21 հուլիսի, 2012Անգլիայի գավաթի խաղարկությունում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ կլինիկական մահ տարած «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան կմասնակցի Լոնդոնի օլիմպիական ջահի փոխանցումավազքին, հաղորդում է Daily Mail-ը:
24-ամյա ֆուտբոլիստը ջահով կանցինի Ուոլթհեմ Ֆորեստ թաղամասով, որտեղ նա մեծացել է:
Հիշեցնենք, որ Մուամբայի սիրտը դադարել էր աշխատել մարտի 17-ին կայացած ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 6-րդ փուլի խաղում: Հանդիպումը դադարեցվել էր, ֆուտբոլիստը տեղափոխվել էր հիվանդանոց: Մուամբայի սիրտը չէր աշխատել 78 րոպե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.