18:29  ,  22 հունիսի, 2017

Ուսեյն Բոլթը նախավերջին անգամ մեկնարկ դուրս կգա Մոնակոյում

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հանդես կգա հուլիսի 21-ին Մոնակոյում կայանալիք «Ադամանդե լիգայի» հերթական փուլին:

Ջամայկացի արագավազորդի համար կլինի նախավերջին մրցումը: 30-ամյա մարզիկը հայտարարել է, որ օգոստոսին Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնության 100 եւ 200 մետր վազքի մրցումներով կավարտի մարզական կարիերան:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 5-ից 13-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում