18:27  ,  20 հունիսի, 2017

ԵԱ. Արման Դարչինյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հունիսի 20-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 1/8 եզրափակիչում նա մրցեց հոլանդացի Մաքս Պետրուս Մարտինուս Հեն Վան Դեր Պասի հետ եւ պարտություն կրեց մրցավարների միաձայն որոշմամբ:

Հունիսի 20-ին  1/8 եզրափակիչի մենամարտերը կանցկացնեն նաեւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիրը տալիս է աշխարհի առաջնության մասնակցելու իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում