23:52  ,  18 հունիսի, 2017

ConfedCup. Վիդալի եւ Վարգասի գոլերը հաղթանակ բերեցին Չիլիին

Ռուսասատանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին տուրի հանդիպումն անցկացրին B խմբում ընդգրկված Աֆրիկայի չեմպիոն Կամերունն ու Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլին: 2:0 հաշվով առավելության հասան չիլիացիները, որոնց հաղթանակ բերեցին վերջնամասում Արտուրո Վիդալի եւ Էդուարդո Վարգասի խփած գոլերը:

B խմբի առաջին տուրի մյուս հանդիպումը Ավստրալիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ տեղի կունենա հունիսի 19-ին:

Կոնֆեդերացիաների Գավաթ

B խումբ, առաջին տուր

Կամերուն - Չիլի՝ 0:2

Արտուրո Վիդալ, 81, Էդուարդո Վարգաս, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում