09:07  ,  21 հուլիսի, 2012

Բրազիլիան հաղթեց Նեյմարի ու Սանդրոյի գոլերի շնորհիվ

Լոնդոնի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ֆուտբոլի Բրազիլիայի եւ Մեծ Բրիտանիայի հավաքականները հուլիսի 20-ին ստուգողական հանդիպում են անցկացրել Միդլսբրոյում:

Խաղն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Աշխարհի հնգակի չեմպիոններին հաղթանակ են պարգեւել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սանդրոյի եւ բրազիլական «Սանթոսի» 20-ամյա հարձակվող Նեյմարի դիպուկ հարվածները: Բրազիլացիները մեծ առավելություն են ունեցել եւ կարող էին հաղթել խոշոր հաշվով:

Ընկերական հանդիպում

Մեծ Բրիտանիա – Բրազիլիա՝ 0:2

Սանդրո, 12, Նեյմար, 35 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով