09:07 21 հուլիսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ֆուտբոլի Բրազիլիայի եւ Մեծ Բրիտանիայի հավաքականները հուլիսի 20-ին ստուգողական հանդիպում են անցկացրել Միդլսբրոյում:
Խաղն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Աշխարհի հնգակի չեմպիոններին հաղթանակ են պարգեւել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սանդրոյի եւ բրազիլական «Սանթոսի» 20-ամյա հարձակվող Նեյմարի դիպուկ հարվածները: Բրազիլացիները մեծ առավելություն են ունեցել եւ կարող էին հաղթել խոշոր հաշվով:
Ընկերական հանդիպում
Մեծ Բրիտանիա – Բրազիլիա՝ 0:2
Սանդրո, 12, Նեյմար, 35 (11մ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.