20:52  ,  17 հունիսի, 2017

ConfedCup. Ռուսաստանը մեկնարկեց հաղթանակով

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստան - Նոր Զելանդիա հանդիպումով մեկնարկեց ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունը: Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով: 31-րդ րոպեին Դմիտրի Պոլոզի փոխանցումից հետո Դենիս Գլուշակովը դուրս եկավ նորզելանդացիների դարպասապահի դեմ եւ գնդակն ուղարկեց դարպասը: Գրանցվեց ինքնագոլ Նոր Զելանդիայի հավաքականի պաշտպան Մայքլ Բոքսոլի անվան դիմաց: 69-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ֆյոդոր Սմոլովը:

Ռուսաստանը գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խմբում ընդգրկված Պորտուգալիայի եւ Մեքսիկայի հավաքականներն առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 18-ին:

B խմբում ընդգրկված են Գերմանիայի, Չիլիի, Կամերունի եւ Ավստրալիայի հավաքականները:

Կոնֆեդերացիաների Գավաթ

A խումբ, առաջին տուր

Ռուսաստան - Նոր Զելանդիա՝ 2:0

Մայքլ Բոքսոլ, 31, ինքնագոլ, Ֆյոդոր Սմոլով, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում