00:55  ,  17 հունիսի, 2017

Լեւոն Արոնյանը վերադարձավ 2800-ի էլիտար ակումբ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարում տարած հաղթանակից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի վարկանիշը դարձյալ գերազանցել է 2800-ը: Հայ գրոսմայստերն ինտերակտիվ վարկանիշային աղյուսակում այժմ չորրորդ տեղում է՝ 2808:

Լեւոն Արոնյանն առաջին անգամ 2800-ի սահմանագիծը գերազանցել է 2010թ. նոյեմբերին: Նրա առավելագույնը եղել է 2014թ. մարտին՝ 2830: Այն ժամանակ նա աշխարհի երկրորդ համարն էր: 2014թ. հոկտեմբերից Լեւոն Արոնյանը չէր ունեցել 2800-ից բարձր վարկանիշ:

Հիշեցնենք, որ Ստավանգերում Լեւոն Արոնյանը պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն, երկրորդ համար, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին, որը Ստավանգերում գրավեց վերջին տեղը, իսկ Կարլսենը նախավերջինն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում