21:14  ,  16 հունիսի, 2017

Norway Chess. Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի եւ սպասում է Նակամուրայի արդյունքին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող Norway Chess սուպերմրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր եւ ապահովել է առնվազն հաղթողի կոչման համար թայ-բրեյքի մասնակցելու իրավունք, եթե ամերիկացի Հիկարու Նակամուրան կարողանա հաղթանակ տանել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ նույնպես վաստակի 6 միավոր։ Սակայն Նակամուրան այժմ ընթացող պարտիայում ունի պարտված դիրք։

Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Norway Chess-2017, 9-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0,5։0,5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 0,5։0,5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0,5։0,5 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 1։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում