21:14 16 հունիսի, 2017Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող Norway Chess սուպերմրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
Հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր եւ ապահովել է առնվազն հաղթողի կոչման համար թայ-բրեյքի մասնակցելու իրավունք, եթե ամերիկացի Հիկարու Նակամուրան կարողանա հաղթանակ տանել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ նույնպես վաստակի 6 միավոր։ Սակայն Նակամուրան այժմ ընթացող պարտիայում ունի պարտված դիրք։
Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:
Norway Chess-2017, 9-րդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0,5։0,5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 0,5։0,5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0,5։0,5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 1։0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.