20:53  ,  16 հունիսի, 2017

«Ռեալը» Ռոնալդուի համար պահանջում է 400 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար կպահանջի 400 միլիոն եվրո, հաղորդում է gazetta.it-ը։ Նշվում է, որ եվրոպական սուպերակումբներից միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն կարող են այս պահին իրենց թույլ տալ վճարել նման գումար։

Իսպանիայում հարկերից խուսափելու գործով դատավարությունում մեղադրյալի աթոռին չհայտնվելու համար Արքայական ակումբի աստղը մտադիր է փոխել թիմը եւ հեռանալ Պրիմերայից։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» 46 հանդիպումներում խփել է 42 գոլ։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news