20:53 16 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալը» Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար կպահանջի 400 միլիոն եվրո, հաղորդում է gazetta.it-ը։ Նշվում է, որ եվրոպական սուպերակումբներից միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն կարող են այս պահին իրենց թույլ տալ վճարել նման գումար։
Իսպանիայում հարկերից խուսափելու գործով դատավարությունում մեղադրյալի աթոռին չհայտնվելու համար Արքայական ակումբի աստղը մտադիր է փոխել թիմը եւ հեռանալ Պրիմերայից։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» 46 հանդիպումներում խփել է 42 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.