18:12  ,  16 հունիսի, 2017

FedCup. Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունը

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունն է կրել FedCup-ի (աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) եվրաաֆրիկյան երրորդ խմբի մրցաշարում, որն ընթանում է Մոլդովայում։ Հայ մարզուհիները մրցել են Հունաստանի հավաքականի հետ եւ պարտվել են 0։3 հաշվով։

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել էր Մալթային թիմին։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը եւ Մարինա Դավթյանը։ Ավագն է Գայանե Մովսիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում