16:10  ,  16 հունիսի, 2017

Մինո Ռայոլայի հերթական «զոհը» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը:

18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2018 թվականի հունիսի 30-ին: Մոմանին ենթադրում է, որ իտալացի դարպասապահին նման որոշում կայացնել օգնել է նրա գործակալ Մինո Ռայոլան:

Հիշեցնենք, որ Ռայոլան նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news