16:10 16 հունիսի, 2017Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը:
18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2018 թվականի հունիսի 30-ին: Մոմանին ենթադրում է, որ իտալացի դարպասապահին նման որոշում կայացնել օգնել է նրա գործակալ Մինո Ռայոլան:
Հիշեցնենք, որ Ռայոլան նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.