15:40  ,  16 հունիսի, 2017

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները թենիսբոլ են խաղացել Մինսկում

Մինսկում հավաքը շարունակող «Ալաշկերտը» ռուսական «Լուչ-Էներգիայի» հետ ընկերական խաղի հաջորդ օրն անցկացրել է վերականգնողական մարզում:

Հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ մարզվել է ամբողջական կազմով: Մարզմանը մասնակցել է նաեւ վնասվածքից ապաքինված Զավեն Բադոյանը: Հունիսի 17-ից «Ալաշկերտը» կրկին կմարզվի օրական երկու անգամ` ծանրաբեռնված ռեժիմով: Հերթական մարզման ժամանակ ֆուտբոլիստները խաղացել են թենիսբոլ, հայտնում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով