00:17  ,  16 հունիսի, 2017

«Ալաշկերտը» Մինսկում հաղթել է «Լուչ-Էներգիային»

Մինսկում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչ «Լուչ-Էներգիային»:

Մինսկի «Տորպեդո» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է Միհրան Մանասյանը: 10 րոպե անց ռուսական թիմի ֆուտբոլիստներն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հավասարել են հաշիվը, իսկ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլն ընդմիջումից հետո գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը:

Երկրորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» հունիսի 21-ին կմրցի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մեկ այլ թիմի` «Շիննիկի» հետ, փոխանցում է ակումբի կայքը:

Ստուգողական հանդիպում, Մինսկ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)` 2:1

Միհրան Մանասյան, 16, Գագիկ Դաղբաշյան, 85 – 26

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով (Արսեն Բեգլարյան, 46), Արարատ Առաքելյան (Գագիկ Դաղբաշյան, 46), Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Վահագն Մինասյան (Մլադեն Զելկովիչ, 46), Դմիտրի Խովբոշա (Միլիան Յաբլան, 80), Խորեն Վերանյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան (Արտակ Եդիգարյան, 56), Միհրան Մանասյան (Փորձարկվող ֆուտբոլիստ, 57), Ուրոշ Նենադովիչ (Գեւորգ Նռանյան, 61):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում