13:41  ,  16 հունիսի, 2017

«Բավարիայի» նորեկը սահմանել է 2 տրանսֆերային ռեկորդ

Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն, տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա», դարձել է գերմանական ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 41.5 միլիոն եվրո: Մինչեւ այս «Բավարիայի» ամենաթանկ տրանսֆերն էր իսպանացի պաշտպան Խավի Մարտինեսը, որին ձեռք բերելու համար գերմանացիները 2012 թվականին 40 միլիոն եվրո էին վճարել Բիլբաոյի «Աթլետիկին»:

Տոլիսոն տրանսֆերային ռեկորդ է սահմանել նաեւ «Լիոնում»: Նախկինում ֆրանսիական ակումբը ոչ մի ֆուտբոլիստի չէր վաճառել այդպիսի գումարով: Մինչեւ այս, «Լիոնի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներն էին գանացի կիսապաշտպան Մայքլ Էսյենը («Չելսի»՝ 38 միլիոն եվրո) եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման («Ռեալ»՝ 35 միլիոն):

Հետաքրքիր է, որ 2014-ին Transfermarkt-ը Կորենտին Տոլիսոյի տրանսֆերային արժեքը գնահատում էր 500 հազար եվրո, իսկ 2016-ին՝ 17 միլիոն եվրո:  

Տոլիսոն «Լիոնի» սան է, իսկ գլխավոր թիմում հանդես է եկել 2014 թվականից: 160 խաղում նա խփել է 29 գոլ եւ կատարել 17 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news