22:35  ,  20 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Նադալի բացակայությունը ոչինչ չի փոխում

Ռաֆայել Նադալի բացակայությունն օլիմպիական մրցաշարում ոչինչ չի փոխում եւ առանձնապես չի ազդի ընթացքի վրա, հայտարարել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, որը զբաղեցնում է չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

«Այն, որ Ռաֆան չի խաղալու` չի ազդի իմ մրցաշարային ուղու վրա, քանի որ միեւնույնն է, մենք լինելու էինք մրցաշարային ցանցի տարբեր հատվածներում»,- ասել է Մարեյը:

Նա նաեւ պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերին պարտվելուց հետո:

«Եզրափակիչին հաջորդած գիշերը ծանր էր: Ես չէի կարողանում քնել: Մրցաշարից հետո մի քանի ազատ օր ունեի, եւ ես կարողացա հանգստանալ եւ ուշքի գալ: Ընկերներիս հետ կարտինգ վարեցի, երգիծական ներկայացման գնացի»,- բրիտանացու խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ 2008թ. Օլիմպիական խաղերում Մարեյը հենց առաջին շրջանում պարտվեց թայվանցի Յեն Սուն Լուին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում թենիսի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս