22:35 20 հուլիսի, 2012Ռաֆայել Նադալի բացակայությունն օլիմպիական մրցաշարում ոչինչ չի փոխում եւ առանձնապես չի ազդի ընթացքի վրա, հայտարարել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, որը զբաղեցնում է չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:
«Այն, որ Ռաֆան չի խաղալու` չի ազդի իմ մրցաշարային ուղու վրա, քանի որ միեւնույնն է, մենք լինելու էինք մրցաշարային ցանցի տարբեր հատվածներում»,- ասել է Մարեյը:
Նա նաեւ պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերին պարտվելուց հետո:
«Եզրափակիչին հաջորդած գիշերը ծանր էր: Ես չէի կարողանում քնել: Մրցաշարից հետո մի քանի ազատ օր ունեի, եւ ես կարողացա հանգստանալ եւ ուշքի գալ: Ընկերներիս հետ կարտինգ վարեցի, երգիծական ներկայացման գնացի»,- բրիտանացու խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 2008թ. Օլիմպիական խաղերում Մարեյը հենց առաջին շրջանում պարտվեց թայվանցի Յեն Սուն Լուին:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում թենիսի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 28-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.