Ռաֆայել Նադալի բացակայությունն օլիմպիական մրցաշարում ոչինչ չի փոխում եւ առանձնապես չի ազդի ընթացքի վրա, հայտարարել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, որը զբաղեցնում է չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:
«Այն, որ Ռաֆան չի խաղալու` չի ազդի իմ մրցաշարային ուղու վրա, քանի որ միեւնույնն է, մենք լինելու էինք մրցաշարային ցանցի տարբեր հատվածներում»,- ասել է Մարեյը:
Նա նաեւ պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերին պարտվելուց հետո:
«Եզրափակիչին հաջորդած գիշերը ծանր էր: Ես չէի կարողանում քնել: Մրցաշարից հետո մի քանի ազատ օր ունեի, եւ ես կարողացա հանգստանալ եւ ուշքի գալ: Ընկերներիս հետ կարտինգ վարեցի, երգիծական ներկայացման գնացի»,- բրիտանացու խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 2008թ. Օլիմպիական խաղերում Մարեյը հենց առաջին շրջանում պարտվեց թայվանցի Յեն Սուն Լուին:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում թենիսի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 28-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի