Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ պաշտպանել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Իսպանիայի դատախազությունը ֆուտբոլիստին մեղադրել է 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:
«Ակումբը լիարժեք վստահում է Ռոնալդուին եւ վստահ է, որ նա գործել է օրենքի տառին համապատասխան: 2009 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն միշտ պատրաստակամ է եղել կատարել բոլոր հարկային պարտականությունները: Մենք բացարձակ վստահ ենք, որ Ռոնալդուն կապացուցի իր լիակատար անմեղությունը: «Ռեալը» հույս է հայտնում, որ արդարադատությունը առավելագույն արագ կգործի, որպեսզի որքան հնարավոր է արագ ապացուցվի Ռոնալդուի մեղավոր չլինելը»,- ասվում է «Ռեալի» պաշտոնական հայտարարությունում:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի