18:11 14 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ պաշտպանել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Իսպանիայի դատախազությունը ֆուտբոլիստին մեղադրել է 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:
«Ակումբը լիարժեք վստահում է Ռոնալդուին եւ վստահ է, որ նա գործել է օրենքի տառին համապատասխան: 2009 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն միշտ պատրաստակամ է եղել կատարել բոլոր հարկային պարտականությունները: Մենք բացարձակ վստահ ենք, որ Ռոնալդուն կապացուցի իր լիակատար անմեղությունը: «Ռեալը» հույս է հայտնում, որ արդարադատությունը առավելագույն արագ կգործի, որպեսզի որքան հնարավոր է արագ ապացուցվի Ռոնալդուի մեղավոր չլինելը»,- ասվում է «Ռեալի» պաշտոնական հայտարարությունում:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.