11:45  ,  12 հունիսի, 2017

Ռոջեր Ֆեդերեր. Վամոս, Ռաֆա

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը շնորհավորել է իսպանացի Ռաֆայել Նադալին, որը նախօրեին 10-րդ անգամ հաղթել էր թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում:

«Պարզապես աներեւակայելի է: 2017-ին Ռաֆան նվաճեց 10-րդ տիտղոսը «Ռոլան Գարոսում»: Վամոս, Ռաֆա»,- թվիթերյան էջում գրել է 35-ամյա շվեյցարացին, որը նախորդ տարվա պես չմասնակցեց «Ռոլան Գարոսին»:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը ռեկորդակիր է «Ռոլան Գարոսում» նվաճած տիտղոսների ցուցանիշով: Ֆեդերերը Նադալին 4 անգամ պարտվել է «Ռոնալ Գարոսի» եզրափակիչում (2006, 2007, 2008, 2011 թվականներին): Նա Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է միայն 2009-ին:

Ռաֆայել Նադալը նվաճեց 15-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ դուրս գալով երկրորդ տեղ պատմության մեջ: Ավելի շատ տիտղոս «Մեծ սաղավարոտւմ» ունի միայն Ֆեդերերը՝ 18: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում