19:31  ,  11 հունիսի, 2017

Ռաֆայել Նադալը՝ «Ռոլան Գարոսի» 10-ակի չեմպիոն

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հաղթանակով ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը: Իսպանացի թենիսիստը 10-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոսի» չեմպիոն:

Եզրափակիչում Նադալը մրցեց շվեյցարացի Սթեն Վավրինկայի հետ եւ չհանդիպեց լուրջ դիմադրության՝ 2 ժամ 5 րոպեում առավելության հասնելով 6:2, 6:3, 6:1 հաշվով:

Ռաֆայել Նադալը նվաճեց 15-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ դուրս գալով երկրորդ տեղ պատմության մեջ: Ավելի շատ տիտղոս «Մեծ սաղավարոտւմ» ունի միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 18: Հաջորդ շաբաթ Նադալը համաշխարհային դասակարգման աղյուսակում կբարձրանա երկրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում