Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 35-րդ քայլում:
3 անընդմեջ ոչ ոքիներից հետո հայկական շախմատի առաջատարը տարավ առաջին հաղթանակը եւ, վաստակելով 2.5 միավոր, ռուս Վլադիմիր Կմանիկի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Հիկարու Նակամուրան այս տուրում հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ ունի 3 միավոր:
Հունիսի 11-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Norway Chess-2017, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Նակամուրա՝ 3, Արոնյան, Կրամնիկ՝ 2.5-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 1.5-ական, Անանդ՝ 1 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում