21:19 10 հունիսի, 2017Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 35-րդ քայլում:
3 անընդմեջ ոչ ոքիներից հետո հայկական շախմատի առաջատարը տարավ առաջին հաղթանակը եւ, վաստակելով 2.5 միավոր, ռուս Վլադիմիր Կմանիկի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Հիկարու Նակամուրան այս տուրում հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ ունի 3 միավոր:
Հունիսի 11-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Norway Chess-2017, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Նակամուրա՝ 3, Արոնյան, Կրամնիկ՝ 2.5-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 1.5-ական, Անանդ՝ 1 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.