Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հունաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական խաղն ավարտվել է զանգվածային բախումով:
Հանդիպման վերջնամասում «Ռոմայի» 2 ֆուտբոլիստների՝ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի ու հույն պաշտպան Կոստաս Մանոլասի միջեւ տեղի է ունեցել բախում, ինչին միջամտել են նրանց թիմակիցները եւ մարզիչները: Բախման ժամանակ Բոսնիա-Հերցեգովինայի թիմի մարզիչներից Ստեֆան Ջիլին հարվածել է հույն ֆուտբոլիստ Յանիս Յանիոտասի դեմքին՝ վնասելով նրա ատամը: Հանդիպումը սպասարկում էր իտալացի մրցավար Նիկոլա Ռիցոլին: Գրանցվել էր 0:0 հաշիվը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:44 , 19 նոյեմբերի
23:12 , 19 նոյեմբերի
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի