20:14 10 հունիսի, 2017Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հունաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական խաղն ավարտվել է զանգվածային բախումով:
Հանդիպման վերջնամասում «Ռոմայի» 2 ֆուտբոլիստների՝ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի ու հույն պաշտպան Կոստաս Մանոլասի միջեւ տեղի է ունեցել բախում, ինչին միջամտել են նրանց թիմակիցները եւ մարզիչները: Բախման ժամանակ Բոսնիա-Հերցեգովինայի թիմի մարզիչներից Ստեֆան Ջիլին հարվածել է հույն ֆուտբոլիստ Յանիս Յանիոտասի դեմքին՝ վնասելով նրա ատամը: Հանդիպումը սպասարկում էր իտալացի մրցավար Նիկոլա Ռիցոլին: Գրանցվել էր 0:0 հաշիվը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.