Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե Արքայական թիմը Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ինչպես է պատրաստվել դիմակայությանը:
«Զինեդին Զիդանն ու նրա օգնականները եզրափակիչին պատրաստվելիս գտել էին «Յուվենտուսի» պաշտպանության թույլ տեղը: Նրանց պաշտպանությունը շատ ուժեղ է, երբ մրցակիցը փորձում է գրոհել երկար փոխանցումներով, սակայն նրանք այնքան էլ լավ չեն պաշտպանվում, եթե դիմես կարճ փոխանցումներով «պատերի»:
Եզրափակիչից առաջ մեկ շաբաթ մարզումների ժամանակ մենք կատարելագործում էինք «պատով» խաղը: Դրա շնորհիվ մենք խփեցինք մեր չորս գոլերից երեքը: Շնորհավորում եմ մեր մարզիչին, որը գտավ հաղթանակի բանալին»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է
Sportske Novosti-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Յուվենտուսին» հաղթել է 4:1 հաշվով եւ 12-րդ անգամ նվաճել եվրոպական չեմպիոնների գավաթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի