04:57 7 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե Արքայական թիմը Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ինչպես է պատրաստվել դիմակայությանը:
«Զինեդին Զիդանն ու նրա օգնականները եզրափակիչին պատրաստվելիս գտել էին «Յուվենտուսի» պաշտպանության թույլ տեղը: Նրանց պաշտպանությունը շատ ուժեղ է, երբ մրցակիցը փորձում է գրոհել երկար փոխանցումներով, սակայն նրանք այնքան էլ լավ չեն պաշտպանվում, եթե դիմես կարճ փոխանցումներով «պատերի»:
Եզրափակիչից առաջ մեկ շաբաթ մարզումների ժամանակ մենք կատարելագործում էինք «պատով» խաղը: Դրա շնորհիվ մենք խփեցինք մեր չորս գոլերից երեքը: Շնորհավորում եմ մեր մարզիչին, որը գտավ հաղթանակի բանալին»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է
Sportske Novosti-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Յուվենտուսին» հաղթել է 4:1 հաշվով եւ 12-րդ անգամ նվաճել եվրոպական չեմպիոնների գավաթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.