09:33  ,  6 հունիսի, 2017

Norway Chess. Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ նախօրեին անցկացվել էր Norway Chess-ի բլից մրցաշարը, որում Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ գրավել երրորդ տեղը: Հայ գրոսմայստերը տարավ 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ ոքիով եւ միակ պարտությունը կրեց Մագնուս Կարլսենից:

Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Norway Chess-2017, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news