Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 5-17-ը կանցկացվի Norway Chess շախմատային սուպերմրցաշարը:
10 մասնակիցների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա)
Հունիսի 5-ին կանցկացվի մրցաշարի բացման արարողությունը, վիճակահանությունն ու բլից մրցաշարը: Դասական պարտիաները կմեկնարկեն հունիսի 6-ից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցաշարում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի