Լեւոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է Norway Chess-ը

10:16   5 հունիսի, 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 5-17-ը կանցկացվի Norway Chess շախմատային սուպերմրցաշարը:

10 մասնակիցների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա): 

Հունիսի 5-ին կանցկացվի մրցաշարի բացման արարողությունը, վիճակահանությունն ու բլից մրցաշարը: Դասական պարտիաները կմեկնարկեն հունիսի 6-ից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցաշարում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.