Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «МатчТВ»-ի պատրաստած ռեպորտաժում պատմել է, թե ինչու է 2016-ին հեռացել է Մոսկվայի «Սպարտակից», Ռուսաստանում հինգ տարի անցկացնելուց հետո:
«Ակնհայտ է, իմ կարիերայում լավագույնը եղել է «Սպարտակում» հանդես գալս: Սակայն ես ցանկանում էի վերադառնալ ԱՄՆ: Այլ պատճառ չկար: Ցանկացա վերադառնալ ՄԼՍ, խաղալ այստեղ՝ «Ռեալ Սոլթ Լեյքում», որի հետ արդեն ունեցել էի հաջողություն: Ցանկանում էի վերադառնալ այնտեղ, որտեղ լավ է կնոջս եւ երեխաներիս համար:
Իհարկե, հետեւում եմ «Սպարտակի» խաղերին, այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, զրուցում եմ սպարտակցիներից Գլուշակովի, Ռեբրովի, Կոմբարովի հետ, գրում ենք իրար: Նրանք իմ ընկերներն են: Բարդ ժամանակներում եղել ենք միասին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2011-2012-ին հանդես է եկել ռուսական «Կրասնոդարում», իսկ 2013-2016-ին՝ «Սպարտակում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի