10:10 3 հունիսի, 2017Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «МатчТВ»-ի պատրաստած ռեպորտաժում պատմել է, թե ինչու է 2016-ին հեռացել է Մոսկվայի «Սպարտակից», Ռուսաստանում հինգ տարի անցկացնելուց հետո:
«Ակնհայտ է, իմ կարիերայում լավագույնը եղել է «Սպարտակում» հանդես գալս: Սակայն ես ցանկանում էի վերադառնալ ԱՄՆ: Այլ պատճառ չկար: Ցանկացա վերադառնալ ՄԼՍ, խաղալ այստեղ՝ «Ռեալ Սոլթ Լեյքում», որի հետ արդեն ունեցել էի հաջողություն: Ցանկանում էի վերադառնալ այնտեղ, որտեղ լավ է կնոջս եւ երեխաներիս համար:
Իհարկե, հետեւում եմ «Սպարտակի» խաղերին, այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, զրուցում եմ սպարտակցիներից Գլուշակովի, Ռեբրովի, Կոմբարովի հետ, գրում ենք իրար: Նրանք իմ ընկերներն են: Բարդ ժամանակներում եղել ենք միասին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2011-2012-ին հանդես է եկել ռուսական «Կրասնոդարում», իսկ 2013-2016-ին՝ «Սպարտակում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.