01:03  ,  28 մայիսի, 2017

ՊՍԺ-ն երրորդ տարին անընդմեջ դարձավ Ֆրանսիայի գավաթակիր

Փարիզի ՊՍԺ-ն երրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում փարիզցիները նվազագույն հաշվով հաղթեցին «Անժեին», որի սենեգալցի պաշտպան Իսա Սիսոկոն ավելացված ժամանակում գրավեց սեփական դարպասը:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթը նվաճել է նաեւ 1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010, 2015, 2016 թվականներին (ռեկորդային 11 անգամ):

Ֆրանսիայի Գավաթ, եզրափակիչ

«Անժե» - ՊՍԺ՝ 0:1

Իսա Սիսոկո, 90+1 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում