Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր ապահովելու համար «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձը հաջորդ մրցաշրջանում կբարձրանա 25 տոկոսով: Բացարձակ թվով դա կկազմի 38 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Times-ը: Մեկ հանդիպման արդյունքում ստացած պարգեւավճարի այս չափը ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլում: Եվս 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆուտբոլիստները կստանան ՈւԵՖԱ-ից:
Հիշեցնենք, որ Ստոկհոլմում տեղի ունեցած եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: Գոլերը խփել են ֆրանսիացի Պոլ Պոգբան եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի