«Մանչեսթեր Յունայթեդը» Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ չեղյալ է հայտարարել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նախախաղային ասուլիսը, որը պետք է կայանար Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում: Պատճառը նախօրեին «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած պայթյունն է, որի հետեւանքով զոհվել է 22 մարդ: ՈւԵՖԱ-ն կողմ է արտահայտվել այդ որոշմանը, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվել էր 50 մարդ:
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի