18:17 23 մայիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ չեղյալ է հայտարարել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նախախաղային ասուլիսը, որը պետք է կայանար Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում: Պատճառը նախօրեին «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած պայթյունն է, որի հետեւանքով զոհվել է 22 մարդ: ՈւԵՖԱ-ն կողմ է արտահայտվել այդ որոշմանը, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվել էր 50 մարդ:
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.