10:07  ,  22 մայիսի, 2017

«Քլիվլենդն» անակնկալ պարտություն կրեց, վերջին վայրկյանին հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքում գործող չեմպիոն «Քլիվլենդը» 2 արտագնա հաղթանակներից հետո տանն անակնկալ պարտություն է կրել «Բոստոնից»՝ 108:111: Ընդ որում՝ «Բոստոնը» խաղում էր առանց թիմի առաջատար Այզեյա Տոմասի: Շարքի հաշիվը դարձավ 2:1՝ հօգուտ «Քլիվլենդի»:  

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը վաստակեց 29 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Էվերի Բրեդլիի հաղթական նետումը վերջին վայրկյանին:

NBA, կիսաեզրափակիչ

«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 108:111 (35:24, 31:26, 21:32, 21:29)

Շարքի հաշիվը՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում