Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 34-րդ տուրում «Վարդարը» տանը 2:0 հաշվով հաղթել է «Ռենովային»:
Խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման: Դա նրա 7-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն արդեն մեկնել է հանգստի եւ չէր հայտավորվել «Վարդարի» կազմում:
Հիշեցնենք, որ «Վարդարն» այս տարի պաշտպանել էր Մակեդոնիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում