22:11  ,  20 մայիսի, 2017

Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա եզրափակիչի երրորդ խաղում

Ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչի երկրորդ խաղում «Չարբախը» 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Լեոյի» նկատմամբ:

Առաջին խաղում «Չարբախը» պարտվել էր հետխաղյա 11 մետրանոցներով (3:3: 2:3):

Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա եզրափակիչի երրորդ խաղում, որի անցկացման օրը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում