Բոլոր այն մարզիկները, որոնք օլիմպիական ուղեգիր են ձեռք բերել, ես բոլորին համարում եմ մեդալի հավակնորդ:
Այս պահին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«25 մասնակիցը բավարար լինելու համար քիչ չէ, քանի որ բոլորս ձգտում ենք շատ մասնակից ունենալ Օլիմպիական խաղերում:
Միակ ֆիասկոն, որ ունենցանք Ռոման Ամոյանի բացակայությունն է: Այս պարագայում մասնակիցների քանակը գուցե բավարար է, բայց այս քանակի վրա չենք կանգնի, քանի որ պետք է առաջ գնանք:
Եթե մարդ մեդալ է ձեռք բերում, նա համարվում է այդ մարզաձեւում առաջատարներից մեկը: Այնպես որ բոլոր մարզիկներին էլ ես համարում եմ մեդալների հավակնորդ:
Մարզիկներից բոլորից էլ հույս ունենք: Պետք է ավելի լավ մասնակցենք, քան Պեկինում: Եթե մեդալներ չնվաճենք, ընդհանուր առումով շատ վատ կլինի:
Ցավոք սրտի իրականում մեր գլխավոր նպատակը մասնակցությունն է: Ես չեմ հակադարձի այս միտքը, քանի որ մենք արել ենք ամեն ինչ մեր մարզիկների համար»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի